Պուտինը պարգևատրել է երեք հայ բժշկի՝ ցուցաբերած անձնուրացության համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Պուտին-800x445.jpg

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 20 բժիշկների պարգևատրման մասին` կորոնավիրուսի դեմ պայքարում մեծ ներդրում ունենալու և մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնուրացության համար: Այս մասին տեղեկացնում է Rusarminfo-ն։

ՌԴ նախագահի հրամանագրով Ալեքսանդր Նևսկիի շքանշանով պարգևատրվել է Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) Բժշկական գիտակրթական կենտրոնի տնօրեն, ուրոլոգ, ՌԴ Գիտությունների ակադեմիայի անդամ, բժշկական գիտությունների դոկտոր Արամայիս Քամալովը:

Պարգևատրման արժանացած մասնագետների ցանկում ընդգրկվել են նաև ՄՊՀ-ի բուժկենտրոնի այլ աշխատակիցներ Դավիթ Հասրաթյանը, որն արժանացել է Պրոգովի շքանշանին, և Ժաննա Հակոբյանը, որին շնորհվել է Ռուսաստանի առողջապահության համակարգի վաստակավոր աշխատակցի պատվավոր կոչումը:

--00--ԱՀ