Փարպի գյուղում տան տանիք է այրվել. հրդեհը մարել է 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 00:03-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի Դրաստամատի փողոցում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:32-ին, մարվել՝ 01։15-ին:

Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 70 քմ):

--00—ԼՄ