Կորոնավիրուսի պանդեմիան կավարտվի 2021-ի ամռանը. Ցերցվաձե

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

կորոնավիրուս

Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն ենթադրում է, որ կորոնավիրուսի պանդեմիան կավարտվի 2021-ի ամռանը, չնայած, մինչ այդ կստեղծվի պատվաստանյութ: Այս մասին գրել է Aliq.ge-ն։

«Պատահում է այնպես, որ համավարակներն ինքըստինքյան են ավարտվում: Այս համավարակն էլ, վաղ, թե ուշ, կավարտվի: Կարծում եմ՝ դա կլինի 2021-ի ամռանը, սակայն մեր գիտությունն անպայման մինչ այդ կստեղծի պատվաստանյութ»,- հայտարարել է Ցերցվաձեն:

--00—ՄՀ