Որոշում չկա և չի էլ կարող լինել․ 9 անդամից 9-ն էլ կարող է հավակնել ՍԴ նախագահի պաշտոնին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ՍԴ նախագահի ընտրությանը, ասել է, որ դեռ որոշում չկա, թե ով է լինելու, հարցը պետք է քննարկվի ՍԴ աշխատակակարգային նիստում։

«Որոշում չկա և չի էլ կարող լինել, որովհետև դատարանի՝ թե՛ նախագահի, թե՛ փոխնախագահի ընտրության հարցը լուծվում է փակ, գաղտնի քվեարկությամբ», - ասել է Շաթիրյանը։

Անդրադառնալով ասեկոսեներին, թե ՍԴ նախագահ է ընտրվելու նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանն ասել է, որ չի ուզում հարցը դիտարկել անձնային հարթությունում։

«Ինձ համար առնվազն տեսականորեն դատարանի 9 անդամից 9-ն էլ կարող է հավակնել թե՛ նախագահի, թե՛ փոխնախագահի պաշտոնին»,-ասել է ՍԴ դատավորը։

Հարցին՝ իսկ Էդգար Շաթիրյանը հավակնո՞ւմ է պաշտոնին, դատավորը պատասխանել է. «Թո՛ւյլ տվեք այս պահին չպատասխանել, աշխատակարգային նիստը կմեկնարկի, միգուցե կլինեն դատավորների կողմից առաջադրումներ, միգուցե՝ ինքաառաջադրումներ։ Քննարկման արդյունքներով պարզ կլինի»։

--00—ԼՄ