Վարչապետը հուսադրող պատասխան տվեց․ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները հանդիպել են Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News 

ցույց

 Կառավարության դիմաց անժամկետ հացադուլ սկսած, ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներն առավոտյան հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին հայտնել են ցուցարարները։

Ըստ նրանց՝ հանդիպմանը հրավիրել է Նիկոլ Փաշինյանը, ակցիայի մասնակիցները ներկայացրել են իրենց պահանջները։

«Վարչապետն ասաց, որ սահմանների չբացվելը կապված է կորոնավիրուսի տվյալների հետ, ինչը բարձր է Հայաստանում: Ամեն դեպքում նա հուսադրող պատասխան տվեց, ասաց, որ անպայման կփորձի ինչ-որ լուծման եզրեր գտնել, որ գոնե այս 200 հոգու հարցը լուծվի։ Չգիտենք, թե դա երբ կլինի այսօր, թե 5 օրից: Ամեն դեպքում մեր ակցիան շարունակվում է»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

--00—ՄՀ