Նավալնուն դուրս են գրել «Շարիտե» կլինիկայից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Նավալնի

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն դուրս են գրել բեռլինյան «Շարիտե» կլինիկայից, որտեղ նա բուժվում էր թունավորումից հետո: Այս մասին հաղորդում է բուժհաստատության կայքում:

«Ալեքսեյ Նավալնին, որ օգոստոսի 22-ից բուժվում էր «Շարիտե» կլինիկայում, դուրս է գրվել»,- հաղորդվում է կայքում:

Կլինիկայից տեղեկացրել են, որ պացիենտի առողջական վիճակը բարելավվել է այն աստիճան, որ անհետաձգելի բժշկական օգնությունը կարելի էր դադարեցնել:

«Բուժող բժիշկները Նավալնու լիարժեք կազդուրումը հնարավոր են համարում` ելնելով անցած բուժման կուրսից ու պացիենտի ներկա առողջական վիճակից»,- հայտնել են կլինիկայից:

--00--ԱԹ