«Փյունիկից» հեռացած Անդրիյա Դրագոևիչը կմնա Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News 

Ալաշկերտ

Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Չեռնոգորիայի ազգային հավաքականի դարպասապահ Անդրիյա Դրագոևիչի հետ։

28-ամյա դարպասապահը «Ալաշկերտին» միացել էր 2018-ի փետրվարին, ինչից հետո վարձավճարով տեղափոխվել էր «Արարատ»:

Նախորդ երկու տարիներին «Փյունիկում» խաղացած Դրագոևիչը նախկինում հանդես է եկել Սերբիան, Չեռնոգորիան, Բոսնիա-Հերցեգովինան, Ալբանիան և Կիպրոսը ներկայացնող ակումբներում:

--00—ՄՀ