Եգիպտոսի, Եթովպիայի, Լիբիայի, Ալժիրի ՀՀ դեսպանը հետ կանչվեց․ նոր նշանակում կա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

Thumbnail

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Մելքոնյանին Եգիպտոսում, Եթովպիայում, Լիբիայում և Ալժիրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմեն Մելքոնյանին հետ կանչել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում, Լիբիայի Արաբական Սոցիալիստական Ժողովրդական Մեծ Ջամահիրիայում, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: 

Ըստ մեկ այլ հրամանագրի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Կարեն Գրիգորյանին նշանակել է Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Կարեն Գրիգորյանին նշանակել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե)», - ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: