Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News 

Լուկաշենկո

Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը։ Երդման արարողությունը տեղի է ունենում Անկախության պալատում։

Բարձրաստիճան հյուրերը արարողությանը հրավիրվել էին վերջին պահին։

Սահմանադրության վրա աջ ձեռքը դնելով՝ Լուկաշենկոն բելառուսերեն երդվել է «հավատարիմ ծառայել ժողովրդին, հարգել ու պահպանել մարդու և քաղաքացու իրավունքները»։

Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են օգոստոսի 9-ին․ Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1 տոկոսը։ Ընդդիմությունն ու Եվրամիությունը չեն ընդունել քվեարկության արդյունքները։. 

--00—ՄՀ