Վրաստանում արձանագրվեց կորոնավիրուսից 25-րդ մահը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

կորոնավիրուս

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվեց ևս մեկ մահ: Ընդհանուր առմամբ վարակից մահացածների թիվը հասավ 25-ի: Այս մասին Aliq.ge-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը թարմացվել է  stopcov.ge կայքում:

Մահացածի մասին մանրամասներ կհրապարակվեն մի փոքր ավելի ուշ:

Հիշեցնենք, այսօր` սեպտեմբերի 23-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 227 դեպք: Գրանցվել է երկու մահ: Ստացիոնար վերահսկողության ներքո շարունակում է մնալ 836 պացիենտ, կարանտինում է 5390 մարդ:

--00—ՄՀ