Փաշինյանն իր վրա վերցրեց դիվերսանտների ճակատագրի տնօրինման պատասխանատվությունը․ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

Thumbnail

ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին։ Գրառումը՝ ստորև․

«Խոսելով Ադրբեջանում գերևարված Հայաստանի քաղաքացիներին փոխանակելու մասին՝ նա ասաց, որ չի կարելի նրանց դիմաց ազատ արձակել երկու ռամիլ սաֆարովի: Խոսքը 2014 թ. Արցախում վնասազերծված ադրբեջանցի երկու դիվերսանտների մասին է, որոնցից մեկին Արցախի Հանրապետության դատարանը դապարտել է ցմահ, մյուսին՝ 22 տարվա բանտարգելության:

Փաշինյանը ճիշտ կաներ, եթե ասեր, որ այդ դապարտյալներին ներում շնորհելու կամ Ադրբեջանում պահող հայ գերիների հետ նրանց փոխանակման հարցը Հայաստանի իշխանությունների իրավասությունից դուրս է, Բաքուն պետք է փորձի համաձայնության գալ Արցախի Հանրապետության իշխանությունների հետ: Դրա փոխարեն Փաշինյանն իր վրա վերցրեց ադրբեջանցի դիվերսանտների հետագա ճակատագրի տնօրինման պատասխանատվությունը և առիթ տվեց, որպեսզի Ադրբեջանը միջազգային հարթակներում շարունակի պնդել, որ իր քաղաքացիները «Հայաստանի պատանդն են»: Հերթական վրիպումն էր», - գրել է Արտակ Զաքարյանը։