«Ուրարտուի» նախկին դարպասապահն աշխատանքի է անցել ակումբում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News 

Ուրարտու

«Ուրարտուի» նախկին դարպասապահ Ստեփան Ղազարյանը շարունակելու է աշխատանքը երևանյան ակումբում։ Ղազարյանը համալրել է ակադեմիայի մարզչական շտաբը և մարզչական գործունեություն է ծավալելու պատանի դարպասապահների հետ։

Ստեփան Ղազարյանը երկար տարիներ հանդես է եկել «Ուրարտուում» և միակ ֆուտբոլիստն է, որն ակումբի կազմում երկու անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հաջողություն է մաղթում Ստեփան Ղազարյանին նոր նշանակման կապակցությամբ՝ ցանկանալով բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք։

--00—ՄՀ