Արսեն Զուլֆալակյանի պատգամավորական մանդատը կփոխանցվի Նարեկ Ղահրամանյանին․ ԿԸՀ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News 

Ղահրամանյան

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 23-ին կայացած նիստին արձանագրություն է կազմել իշխող «Իմ քայլը» դաշինքից Արսեն Զուլֆալակյանին սեփական դիմումի հիման վրա պատգամավորական մանդատից զրկելու մասին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է նաև այս մանդատը Նարեկ Ղահրամանյանին փոխանցելու մասին արձանագրությունը, ով հաջորդն էր Զուլֆալակյանից հետո իշխող «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում:

Արձանագրությունը կուղարկվի Հայաստանի Ազգային ժողով:

--00—ՄՀ