ԱՆ-ն մարտի 1-ին կորոնավիրուսի հետ կապված ՔՊ-ին ոչինչ չի հորդորել․ Արթուր Ղազինյան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News 

Ղազինյան

Օրեր առաջ հարցում էի ուղարկել ՀՀ առողջապահության նախարարին՝ խնդրելով հրապարակել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ս.թ. մարտի 1-ին ներկայացրած «հորդորի» մասին ամբողջական տեղեկատվությունը, մասնավորապես. «հորդորի» ամբողջական տեքստը,այդ «հորդորի» տրամադրման վայրը, օրը, ինչպես նաև պահանջված կանխարգելիչ միջոցառումների բնույթի, ծավալի և խորության մասին: Այս մասին գրառում է կատարել «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը։

Նա մասնավորապես գրել է․

«Երեկ, շատ մեծ դժվարությամբ, ստացա ՀՀ առողջապահության նախարարության պատասխանը, որում որևէ խոսք չկար մինչև մարտի 1-ը տրված հորդորների մասին, ինչից պարզ է դառնում, ՀՀ առողջապահության նախարարությունը ՔՊ-ին ՈՉ ՄԻ ՀՈՐԴՈՐ չի հղել:

Հետևաբար, հիմք ընդունելով նախարարության պատասխանը փաստում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՍՏԵԼ Է՝ հայտարարելով ՀՀ ԱՆ հորդորին հետևելու և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու առաջնային լինելու մասին:

Ցանկանում եմ նաև հիշեցնել, որ նմանօրինակ հարցում ներկայացրել էի նաև ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին, սակայն մինչ այժմ որևէ պատասխան չեմ ստացել»:

Հիշեցնենք, որ ՔՊ-ն չեղարկել էր Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ կապված կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատման հետ։

ю

--00--ԱՀ