ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամով տուգանել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

Thumbnail

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի ապրիլի 4-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը: Այս մասին հայտնում է հանձնաժողովի լրատվական ծառայությունը։

Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ 2018 թվականի 2-րդ եռամսյակի տեղեկատվության մոնիթորինգի արդյունքների ամփոփումից պարզվել է, որ որոշ դեպքերում խախտվել են  հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ, 19-րդ և 19.1-րդ կետերով սահմանված ժամկետները: Խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով 2018 թվականի նոյեմբերի 7-ից հանձնաժողովի կողմից ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:

Հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը 2018 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում 24 դեպքում խախտել է կանոնների 16-րդ, 19-րդ կամ 19.1-րդ կետերը՝ դիմող անձանց միացման պայմանագիր կամ տեխնիկական պայման, ինչպես նաև ծառայությունների մատուցման պայմանագիր ներկայացնելով կանոններով սահմանված ժամկետի խախտմամբ։  Հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 4-ի №109Ա և օգոստոսի 22-ի №333Ա որոշումներով «Վեոլիա Ջուր» ընկերությունն արդեն իսկ Կաննոների 16-րդ, 19-րդ, 19.1-րդ կետերի խախտման համար երկու անգամ ենթարկվել է տուժանքի, որոնցից մեկը՝ առավելագույն չափով: 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննության առնելով հարցը, որոշել է  ընկերությանը տուգանել` 10 000 000 (տասը միլիոն) դրամով։ 

Որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: