Մեքենաների համար կսահմանվի գույքահարկի 50% զեղչ․ ում համար է այն նախատեսվում․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

ю

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը և Գևորգ Պապոյանը առաջարկում են փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում, որի արդյունքում հիբրիդային և էլեկտրական շարժիչով մեքենաների համար կսահմանվի գույքահարկի 50 տոկոսանոց զեղչ:

Սա արվում է հիբրիդային և էլեկտրական շարժիչով մեքենաների շահագործումը խթանելու համար: Բայց Հայաստանում հնարավոր չէ էլեկտրամոբիլների զանգվածային ներդրում, քանի դեռ չկա համապատասխան ենթակառուցվածք, այսինքն՝ մեքենաների լիցքավորման կայանների ցանց: Առանց այդ ցանցի ստեղծման՝ անհնար է պատկերացնել նման մեքենաների տարածումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00--ԱՀ