Կորոնավիրուսի էպիկենտրոն Չինաստանում ակտիվ վարակակիր է 167 մարդ, աշխարհում՝ 7,4 միլիոն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

չինաստան

Վերջին 1 օրում Չինաստանում կորոնավիրուսով վարակման 7 դեպք է գրանցվել:  Վարակվածների ընդհանուր թիվը 85,314 է, որից մահացել է 4,634 մարդ, ապաքինվել է 80,513-ը, ակտիվ վարակակիր է երկրում 167 մարդ:

Վարակվածների թվով աշխարհի երկրների ցանկում կորոնավիրուսի էպիկենտրոն համարվող Չինաստանն արդեն 43-րդն է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 32,097,341 է, որից 981,967-ը մահացել է, 23,680,153-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 7,435,221 է, որից 62,368 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Առավել մանրամասն՝ այստեղ:

--00—ԼՄ