Գիշերը Նալբանդյան գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել․ այրվել է ուսուցչանոցի գույքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

հրդեհ

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 03։45-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ դպրոցի 2-րդ հարկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։30-ին, մարվել՝ 05։07-ին։ Այրվել է ուսուցչանոցի գույքը։

--00—ԼՄ