Լուիս Սուարեսը տեղափոխվեց «Ատլետիկո»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

սպորտ

«Բարսելոնան» հայտարարել է, որ թիմի հարձակվող Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի Մադրիդի «Ատլետիկոյում»:

Ակումբները համաձայնեցրել են Սուարեսի տրանսֆերը: Մադրիդյան ակումբը 6 միլիոն եվրո կվճարի 33-ամյա հարձակվողի համար, որոնց մեջ ներառված են մի շարք բոնուսներ:

«Շնորհակալ ենք այս 6 տարիների համար, Լուիս»,- ասված է ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ակումբները համաձայնեցրել են Սուարեսի տրանսֆերը: Մադրիդյան ակումբը 6 միլիոն եվրո

Այսօր Սուարեսը հրաժեշտի ասուլիս կտա:

Հիշեցնենք, որ Սուարեսը 2014-ին էր «Լիվերպուլից» տեղափոխվել «Բարսելոնա»: Ակումբի կազմում նա չորս անգամ հաղթել է Լա լիգան և Իսպանիայի գավաթը, մեկական անգամ էլ ՝ Չեմպիոնների լիգան, Աշխարհի ակումբային առաջնությունը և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:

Հարձակվողը կատալոնական ակումբի կազմում մասնացկել է 283 խաղի և դարձել 198 գոլի հեղինակ:

--0--ԿԿ