Կորոնավիրուսային վարակից երկու պայմանագրային զինծառայող է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

կորոնավիրուս

Դատախազությունը հաստատել է, որ  կորոնավիրուսից մահացել է 2 զինծառայող։ Նշենք, որ զինծառայողներից մեկը մահացել է «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, իսկ մյուսը՝ Կենտրոնական կլինիկական հոսպիտալում։

«Փաստինֆո»-ի հետ հարցին ի պատասխան՝ ՀՀ  գլխավոր դատախազի  խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ մահացածները պայմանագրային զինծառայողներ են։

Պաշտպանության նախարարությունից չեն մեկնաբանում կորոնավիրուսային վարակից մահացած երկու զինծառայողների մասին լուրը։  «Փաստինֆո»-ի հետ զրույցում  ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ասաց՝ առանց մեկնաբանության։

--0--ԿԿ