Սևանում կինը հագուստը փորձելու համար մտել է ննջասենյակ և գողացել բջջային հեռախոս

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

հասարակական

Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Սևանի բաժնում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ 2 օր առաջ, հագուստ գնելու նպատակով, իր տուն էր եկել մի կին: Հագուստը փորձելու համար մտել էր ննջասենյակ, որտեղից էլ գողացել էր բջջային հեռախոս։

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները ճշտեցին կասկածվողի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Կինը հրավիրվեց ոստիկանություն։

Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանեց կատարածը և ներկայացրեց գողացած հեռախոսը։

Նախապատրաստվում են նյութեր։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս