Երևանի կենտրոնը շարունակվում է մաքրվել ապօրինի գովազդային վահանակներից և ցուցանակներից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News 

վահանակ

Երևանի կենտրոնը շարունակվում է մաքրվել ապօրինի գովազդային վահանակներից և ցուցանակներից։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի Գովազդի բաժնի և Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության աշխատակիցների կողմից համատեղ կատարված ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել և ապամոնտաժվել են Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցների պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութեր:

Հորդորում ենք տնտեսվարողներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ ինքնագործունեություն ծավալելուց և առանց արտաքին գովազդի թույլտվության գովազդային նյութեր տեղադրելուց` վարչական տուգանքներից խուսափելու և պատասխանավության չենթարկվելու համար:

Կենտրոն վարչական շրջանում կշարունակվեն ապամոնտաժվել առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջներին չհամապատասխանող գովազդային նյութերը:

Հիշեցնենք, որ մինչև արտաքին գովազդ տեղադրելը անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն:

--00—ՄՀ
 

Տեսանյութեր

Live

Լրահոս