ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է գրել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News 

Thumbnail

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հիշեցնենք, որ Գրիշա Թամրազյանը ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնին էր ստանձնել 2019 թ. հունիսի 4-ից:

Մամուլում առկա տեղեկատվության համաձայն, Թամրազյանի հրաժարականն էին պահանջում «Իմ քայլի» մի խումբ պատգամավորներ։ Հայտնի էր, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում խիստ սրվել էին նրա ու ԲՈԿ-ի ղեկավար Սմբատ Գոգյանի հարաբերությունները, ինչպես նաև արդեն նախկին փոխնախարարն ուղղակիորեն կապ ուներ բուռն քննադատության արժանացած կրթական չափորոշիչների հետ։ 

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս