Հայաստանը դասվել է թեստը հաջողությամբ իրականացրած երկրների շարքին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

․

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղը մասնակցել է կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ Պոլիմերային շղթայական ռեակցիա (ՊՇՌ) հետազոտության մեթոդով SARS-Cov-2-ի հայտնաբերման Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված որակի արտաքին գնահատման ծրագրին, որին մասնակցել է 185 երկրների թվով 255 լաբորատորիա։

Բոլոր երկրներում հետազոտվել է ԱՀԿ-ի կողմից ներկայացված 5 կույր նմուշներից կազմված միևնույն միասնական հավաքածուն։ Արդյունքում «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի կողմից հետազոտությամբ ապահովվել է արդյունքների 100% ճշգրտություն։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամփոփ հաշվետվության մեջ Հայաստանը դասվել է թեստը հաջողությամբ իրականացրած երկրների շարքին: Վերջինս մեծ հաջողություն է Հայաստանի համար և վկայում է «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի մասնագետների բարձր մասնագիտական պատրաստվածության մասին:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս