Կոչ ենք անում ՀՊՏՀ-ի դասախոսներին՝ հարգել ուսանողների շահերը և վերադառնալ լսարաններ․ԼՀԿ ԵՄ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

ՀՊՏՀ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության երիտասարդական միության հայտարարությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ.

«Երեկ տեղեկացանք, որ ՀՊՏՀ-ում աշխատակազմը հայտարարել է գործադուլ՝ պահանջելով նշանակել համալսարանի ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանին։

Մի կողմ թողնելով իրենց ցանկալի մարդուն ռեկտորի պաշտոտնին տեսնելու ադմինիստրատիվ աշխատողների և որոշ դասախոսների գործադուլով արտահայտված պահանջի օրինաչափությունն ու հիմքերը՝ մենք մեր մտահոգությունն ենք հայտնում ուսանողների դասապրոցեսի խաթարման առնչությամբ։  

Առանց այն էլ՝ համավարակով պայմանավորված՝ ուսանողները զրկված են ավանդական բնականոն դասապրոցեսներին մասնակից լինելուց և իրենց կրթություն ստանալու իրավունքն իրացնում են արտակարգ պայմաններում՝ տեղ-տեղ հեռավար մասնակցությամբ, տեղ-տեղ համալսարան հաճախումներով։ Ու այս բարդ իրավիճակում ռեկտորի պաշտոնին ցանկալի մարդուն տեսնելու պահանջը՝ դասապրոցեսների խաթարման արտահայտությամբ՝ մեծ վնաս է հասցնում համալսարանի շահառու հանդիսացող ուսանողներին, որոնց սաստիկ մեծամասնությունը վճարովի հիմունքով է սովորում։ 

Մեր հարգալից կոչն ենք ուղղում ՀՊՏՀ-ի գործադուլ հայտարարած ադմինիստրատիվ աշխատողներին և դասախոսներին՝ հարգել ուսանողների շահերը, չխափանել դասապրոցեսների ընթացքը և վերադառնալ լսարաններ։ Կարծում ենք, որ ցանկություններ արտահայտելու և պահանջներ ներկայացնելու իրենց իրավունքը համալսարանի ադմինիստրատիվ աշխատողներն ու դասախոսները կարող են իրականացնել իրենց աշխատանքն ուսանողների առաջ բարեխղճորեն կատարելուց հետո՝ ոչ աշխատանքային ժամի»։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս