Զգո՛ւյշ եղեք, շատերիդ վերջին օրերին ընկերության հայտ են տվել հազարավոր ֆեյքեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Արծրուն

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է արել Ֆեյբսուքի էջում` հորդորելով զգույշ լինել ադրբեջանական հերթական կեղծիքից: 

«Հարգելինե՛րս, զգո՛ւյշ եղեք, վերջին օրերին ադրբեջանական քարոզչությունը ֆորսաժային ակտիվության փուլում է։ Նման կեղծ փաստաթղթերով, կեղծ լուրերով ողողել են դաշտը։ Զգո՛ն եղեք և մի՛ տարածեք նման բաները։

Ինձ և, վստահ եմ, շատերիդ վերջին օրերին ընկերության հայտ են տվել հազարավոր ֆեյքեր, կեղծ նամակներ են ուղարկում, անդադար փորձում են էջս կոտրել և այլն։ Զգո՛ւյշ եղեք»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

--00—ԼՄ