Հայաստանում կորոնավիրիուսի 392 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 135 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

կորոնավիրուս

Հայաստանում սեպտեմբերի 25-ի դրությամ կորոնավիրուսի 392  նոր դեպք է  հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 48643 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 135 մարդ, շարունակում է բուժվել 4002-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 43401 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 2 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 247 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 293-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 276077 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 3842 է:

--00--ՄՀ