Աջարիայում կսահմանափակվի ռեստորանների աշխատանքը, կդադարեցվի երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Վրաստան

Աջարիայում այսօրվանից, 22:00-ից սահմանափակվելու է ռեստորանների աշխատանքը և դադարեցվելու՝ տրանսպորտի երթևեկությունը,- այս մասին 1TV.ge-ի հաղորդմամբ՝  հայտարարել է կառավարության վարչության ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին՝ այսօրվա մամլո ասուլիսին:

Նրա խոսքով, որոշումը կապված է բարդացված համաճարակային վիճակի հետ:

«Աջարիայում այսօր տիրող իրավիճակից ելնելով, անհրաժեշտ է դարձել գործարկել որոշ սահմանափակումներ: Սեպտեմբերի 25-ից, 22:00-ից այլևս չեն աշխատի ռեստորանները, հասարակական տրանսպորտը կդադարեցնի աշխատանքը: 22:00-ից Աջարիայում ռեստորանները չեն աշխատի, որը նշանակում է, որ օրվա ընթացքում ռեստորանները կաշխատեն: Ժամկետի վերաբերյալ տեղեկություն կփոխանցենք քիչ անց»,- նշել է Մեզվրիշվիլին:

--00—ՄՀ