Մանկապղծության հանցակազմով քրգործ որևէ եկեղեցականի նկատմամբ չի հարուցվել․ Մայր Աթոռ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

հասարակական

Մայր Աթոռի Դիվանատան ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ․ Պարույր քահանա Ավետիսյանն անդրադարձել է մանկապղծության դեպքի վերաբերյալ հրապարակմանը, ըստ որի դրան առնչություն ունի հոգեւորական:

««Օրեր առաջ Shamshyan.com լրատվական կայքը ոստիկանության իր աղբյուրների հղումով  հրապարակեց մի լրատվություն՝ մանկապղծության դեպքով հարուցվող քրեական գործի մասին՝ առնչելով այն հոգևորականի հետ։

Հայտնում ենք, որ նման պարագա պատկան մարմինների կողմից մեր ուշադրությանը չի հանձնվել։ Ավելին՝  նման հանցակազմով քրեական գործ որևէ եկեղեցականի նկատմամբ չի հարուցվել։

Այս ամենի մեջ խիստ անհանգստացնող է այն պարագան, որ նման հանցանքի մասին նյութի առնչումը ոմն եկեղեցականի՝ առանց հստակեցումների, հրապարակումը լրատվական կայքում և արտատպումը մյուս լրատվամիջոցների կողմից ուղղակի հարված է Եկեղեցու և հոգևոր դասի հեղինակությանը։  Հուսանք, որ սա անգիտության հետևանք է, այլապես՝ խիստ դատապարտելի է միջնորդավորված կերպով Եկեղեցու թիրախավորումը։

Պատկան իրավապահ մարմինները, կարծում ենք, մինչև նման հրապարակման արտոնումը բոլոր հնարավորություններն ունեն ճշտելու մեղադրվող անձի ինքությունը»,-ասված է պարզաբանման մեջ:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս