Միջադեպ՝ Ծովագյուղում․ գյուղացիները հարձակվել են Գազպրոմի աշխատակիցների և ոստիկանների վրա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

ծեծ

Սեպտեմբերի 24-ի մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ծովագյուղում 40-ից ավելի գյուղացիներ հարձակվել են «Գազպրոմ Արմենիա» Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցերիվ վրա, քարերով. փայտերով ծեծի ենթարկել «Գազպրոմ»-ի աշխատակիցներին, կոտրել նրանց ծառայողական ավտոմեքենան։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի և Գավառի բաժինների ծառայողները, սակայն գյուղապետ Վահրամ Գևորգյանը գյուղացիներին հանդարտեցնելու փոխարեն ավելի է շիկացրել մթնոլորտը․ գյուղապետի հրահանգով հարձակվել են ոստիկանների վրա։ Մարմնական վնասվածքներ են ստացել ոչ միայն մի քանի ոստիկաններ, այլև Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանը և Սևանի ոստիկանապետ Սարիբեկ Ռուստամյանը։

Ըստ աղբյուրրի՝ պատճառը եղել է այն, որ «Գազպրոմ»-ում տեղեկություններ են ստացվել, որ գյուղում երկար տարիներ կատարվել է գազագողություն։

Դեպքի փաստով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստավում։ Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը։

--00—ԼՄ