Մյասնիկյան գյուղ շենքի բակից մեքենա փախցրած 29-ամյա երիտասարդը հայտնաբերվել է Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Սեպտեմբերի 24-ին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի մի բնակիչ ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում փախցրել են շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան։

Ոստիկանության օպերատիվ խումբն արձանագրեց, որ մեքենայի դռները բաց են եղել, և այդ հանգամանքից օգտվելով՝ փախցրել են մեքենան։

Իրավապահների անհետաձգելի միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ մեքենան փախցրել է 29-ամյա մի գյումրեցի, որը մեքենայով ընթացել էր դեպի Գյումրի։
Նույն օրը կասկածվողը հայտնաբերվեց Գյումրիում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանութան Բաղրամյանի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն։

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նախապատրաստվում են նյութեր:--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս