Առողջ մթնոլորտում կլուծենք ԱԻ նախարարության առջև ծառացած բոլոր խնդիրները․ Փամբուխչյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News 

ԱԻՆ

ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Սիրելի հայրենակիցներ,

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ ԱԻ նախարարի տեղակալ: Այսօր նախարար Ֆելիքս Ցոլակյանն ինձ ներկայացրեց ԱԻՆ աշխատակազմին և ենթակա կառույցներին:

Ստանձնելով ԱԻՆ նախարարի տեղակալի պաշտոնը վստահ եմ, որ գործընկերային և առողջ մթնոլորտում կլուծենք այս կարևոր գերատեսչության առջև ծառացած բոլոր խնդիրները:

Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը...»։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս