Ռանչպարում բնակիչը չի կարողացել ինքնուրույն բացել դուռը․ փրկարարները գտել են նրա դին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

դի շտապ

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13:25-ին, Արարատի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Ռանչպար գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել քաղաքացու դին:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս