Համանախագահները միջոցներ չեն ձեռնարկում` սադրանքները կանխելու համար

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News 

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը հայտարարել է, որ Ադրբեջանը սահմանի երկայնքով ուժեր է կուտակում, հավելելով, որ ՀՀ զինված ուժերը հնարավոր բոլոր միջոցներով հետևում են այդ շարժերին։

Սպասելի գործընթացներ են, որոնք բխում են Ադրբեջանից, Թուրքիայից հնչող հայտարարությունների ու գործողությունների տրամաբանությունից։

Ադրբեջանի շարժերն ու կուտակումները հատկապես տարածաշրջանում ստեղծված իրադրության պայմաններում միանշանակ կարելի է որակել որպես սադրանք։

Ի դեպ, այս իրավիճակում բավականին տարօրինակ դիրքում են համանախագահները, որոնք գործուն միջոցներ չեն ձեռնարկում՝ սադրանքներն ու հնարավոր ռազմական գործողությունները կանխելու ուղղությամբ»։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս