Պուտինը հետևել է Կովկաս-2020» զորավարժություններին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն սեպտեմբերի 25-ին այցելել է երկրի Հարավային ռազմական շրջան՝ հետևելու Աստրախանի շրջանի «Կապուստին Յար» զորավարժարանում իրականացվող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին։ Այս մասին գրել է eadaily.com կայքը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պետության ղեկավարն ուղղաթիռով զորավարժարան է ժամանել երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: 

«Զորավարժությունների հիմնական փուլի շրջանակում Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Հայաստանի, Բելառուսի, Չինաստանի, Պակիստանի և Մյանմայի ռազմական զորամիավորումների հետ համատեղ գրոհը հետ մղելու, պայմանական թշնամու ուժերին կրակային վնաս հասցնելու և հարձակման անցնելու մարզումներ են իրականացնում»,- ասված է հաղորդագրությունում։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս