Տավուշի մարզպետը Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ քննարկել է իրականացվող ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News  

Տավուշ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուդո Վագների հետ:

Հանդիպման նպատակն էր քննարկել Տավուշի մարզում Կարմիր խաչի հետ համագործակցությամբ իրականացվող գործունեությունը և հետագա համատեղ պլանները:

Մարզպետ Հայկ Չոբանյանը ներկայացրել է «Դիմակայուն համայնք» ծրագիրը և ընդհանուր մոտեցումները Դիմակայունության կենտրոնի առաքելության և խնդիրների վերաբերյալ: Մարզպետը նշել է, որ ծրագիրը պետք է միտված լինի ապագային և համապատասխանի համաշխարհային ամենաբարձր չափանիշներին:

Շնորհակալություն հայտնելով երկարատև համագործակցության համար` ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանն ասաց, որ Տավուշի մարզում իրենց համատեղ ծրագրերն իրականացվում են փոխըմբռնման և գործընկերության մթնոլորտում: Այդ է վկայում նաև այն լուրջ աջակցությունը, որ պետական կառուցների կողմից ցուցաբերվում է Իջևանում Դիմակայունության կենտրոնի գաղափարի իրագործմանը:

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիան արդեն պատրաստակամություն է հայտնել ֆինանասական և տեխնիկակական աջակցություն տրամադրել միջազգային չափանիշներին համապատասխան Դիմակայունության կենտրոնի կայացման համար:

 

--00—ՄՀ
 

Տեսանյութեր

Live

Լրահոս