Ոչ, գործադիր չեմ գնալու, գործունեությունս Աժ-ում եմ շարունակելու. Արման Բոշյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանն այն տեսակետին է, որ «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները հոկտեմբերի 8-ի հանրահավաքի համար տարօրինակ ֆորմատ են ընտրել, նրանց առաջ քաշած թեզերն անտեղին ու անհիմն են: 24News-ի հետ զրույցում Բոշյանը հիշեցրեց՝ այդ երեք ուժերից երկուսը 2018-ի հոկտեմբերի 2-ին ցանկանում էին վիժեցնել հեղափոխությունը:

«3 ուժերը կարծես քաղաքական դաշտը դեֆորմացնելու, ձևախեղելու, առողջ ընդդիմության ուղիները խցանելու նպատակ ունեն»,- հավելեց «Իմ քայլի» պատգամավորը:

Նա բացառեց, որ առաջիկայում կարող է գործադիր տեղափոխվել։ «Գործունեությունս Աժ-ում եմ շարունակելու»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ