Գայանեի՝ մանդատը դնելու որոշման հետ անհաշտ եմ, նա կշարունակի մնալ իմ ընկերը. Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանի նախագահի  ընտրության հարցին անդրադառնալը կարող է անգամ միջամտություն դիտարկվել: 24News-ի հետ զրույցում խոսելով ՍԴ նորընտիր դատավորների ընտրությունից՝ նշեց, որ այդ ընտրությամբ մի քանի հարց է լուծում ստացել, որոնցից մեկն, օրինակ, ՍԴ-ում առկա վակուումի բացառման խնդիրն է եղել:

«ՍԴ դատավորի թեկնածուները համոզիչ էին, նրանք համոզել են ԱԺ-ին, ԱԺ-ն էլ որոշում է կայացրել»,- հավելեց Վարդանյանը:

Նա այն կարծիքին չէ, որ իր գործընկեր Գայանե Աբրահամյանի մանդատը վայր դնելու հանգամանքը կապված է ՍԴ նորընտիր դատավորների հետ: «Հարգում եմ տիկին Աբրահամյանին, ցավում եմ, անհաշտ եմ նրա որոշման հետ: Նա կա ու կմնա իմ ընկերը»,-  ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս