Դատավորի թեկնածուների բարեվարքությունը գաղտնիք չէ. ԼՀԿ-ի առաջարկը. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

ՍԴ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում: Օրենքով նախատեսվում է, որ հանձնաժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ է ներկայացնում, որոնք ենթակա չեն հրապարակման:

ԼՀԿ-ն առաջարկում է հանել չհրապարակելու սահմանափակումը՝ համարելով, որ այդ դրույթը հակասում է տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատության սահմանադրական նորմին, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս