Փաշինյանը խոստացել է՝ ապրիլյան պատերազմի մասնակիցների խնդիրները կլուծվեն

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 21, 24News

2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակից տղաներն այսօր՝ նոյեմբերի 21-ի առավոտից, կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով հանդիպում վարչապետի պաշտոնակատարի հետ:

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կայացել է երեկոյան, քանի որ մինչև այդ գործադրի ղեկավարն աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր: Երիտասարդների հիմնական բողոքը կապված է ապրիլյան պատերազմին մասնակից լինելու հանգամանքը զինգրքույկում չնշելու և առողջական խնդիրների լուծման հարցում ֆինանսական աջակցության պակասի հետ:

Նախկին զինծառայողները 24News-ին պատմել են իրենց խնդիրների և վարչապետի պաշտոնակատարի հետ ունեցած հանդիպման մասին: Մանրամասները՝ տեսանյութում։