Դիեգո Սիմեոնեն ապաքինվել է կորոնավիրուսից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

սպորտ

Դիեգո Սիմեոնեն վերադարձել է «Աթլետիկոյի» գլխավոր մարզչի իր պարտականությունների կատարմանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա վարակվել էր կորոնավիրուսով եւ գտնվում էր կարանտինի ռեժիմում։ AS-ի փոխանցման համաձայն, Սիմեոնեն կարանտինում գտնվել է 12 օր։

Նույն թիմից կորոնավիրուսով վարակվել էին նաեւ վեց մարզիկներ եւս՝ Խոսե Խմենեսը, Ռենան Լոդին, Անխել Կորերան, Շիմե Վրսալկոն, Դիեգո Կոստան եւ Սանտյագո Արիասը։ Վերջինս արդեն հեռացել է թիմից եւ տեղափոխվել «Բայեր»։

--0--ԿԿ