Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա. Դանիել Իոաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այո, Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, սոցիալական, տնտեսական վիճակը կլավանա, աշխատավարձ կբարձրանա և այլն... Բացատրեմ, թե ինչպես։

Դատելով ընտրակաշառք բաժանողին` մենք նվազեցնում ենք հետագայում դրա կրկնման վտանգը։ Ընտրակաշառքը ընտրակեղծարարության տարատեսակ է։ Իսկ ընտրությունները կեղծում են, որ մի խումբ անձանցով տիրանան ժողովրդի բարիքներին։

Եթե ապագայում ընտրությունները չկեղծվեն, ապա ժողովրդի բարիքները կմնա ժողովրդին։

Դրա համար ընտրակեղծիքներով զբաղվողները պետք է դատվեն, որ այդ ճանապարհով այլևս ժողովրդի բարիքներին չտիրանան»։

--00--ԱԹ