Մեր գործընկերոջը հորդորում ենք բամբասանքի ժանրից դուրս գալ. Գոռ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Դատավարական պարտությունը պատվով տանելուն անպատրաստ մեր գործընկերոջը հորդորում ենք բամբասանքի ժանրից դուրս գալ, թանկ ժամանակն օգտագործել վստահորդի իրավունքները բացարձակապես իրավական հարթությունում, իրավական գործիքակազմով պաշտպանելու վրա՝ իրավաբանական օգնություն ցուցաբերելու վճարովի պարտքի կատարումը չդարձնելով քաղաքական գործչի ամբիցիաների բավարարման միջոց:

Իսկ յուրաքանչյուրը իր գործով և հատկապես անցյալով չի մոռացվելու, որովհետև դրա համար բավարար հիշողություններ ունեցողները շատ են ու միշտ լինելու են»:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս