«Ո՛Չ Երևանի բնության էֆթանազիային». երիտասարդները խոսել են բնապահպանական խնդիրների մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

կանաչ ապագա

«Կանաչ ապագա» բնապահպանական շարժումը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է.

«Այսօր «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցավ «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման կողմից կազմակերպված «Ո՛Չ Երևանի բնության էֆթանազիային» քայլարշավը։

Քայլարշավի ընթացքում Երևանի բնության պահպանության խնդրով մտահոգ մի խումբ երիտասարդներ, շրջելով զբոսայգու տարածքում, բաժանեցինք Երևանի բնապահպանական խնդիրների մասին տեղեկատվական թռուցիկներ, գրանցեցին զբոսայգու անմխիթար վիճակը, ինչպես նաև քննարկեցին առկա խնդիրներն ու դրանց հնարավոր վտանգները։

Նշենք, որ «Ո՛Չ Երևանի բնության էֆթանազիային» քայլարշավի նպատակն է նպաստել Երևանում առկա բնապահպանական խնդիրերի մասին հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և քաղաքային իշխանությունների ուշադրությունը կենտրոնացնել այդ խնդիրների վրա»։

կանաչ ապագա

--00--ԱԹ