Իշխանությունը ԲՀԿ-ի հետ քեֆ-ուրախության մեջ էր, իրար չխանգարելու հուշագիր էին ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանին հետաքրքրում է՝ ի՞նչ է փոխվել իշխանության մոտ, որ Ծառուկյանի շուրջ գործընթաց սկսելն այժմ նպատակահարմար է դառնում։ Հիշում է՝ մոտ մեկ տարի առաջ, երբ իր ներկայացրած քաղաքական ուժը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու գործընթաց էր նախաձեռնում, այդ ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում էր, որ եթե Ծառուկյանի նկատմամբ գործընթաց սկսվի, ապա այն քաղաքական հետապնդում կնշանակի։

24News-ի հետ զրույցում Նահապետյանն ընդգծեց՝ ինքն այժմ չի կարող ասել՝ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է, թե ոչ, բայց իշխանությունը նման գնահատականի համար հիմք է ստեղծել։ «Երբ ասում էին, թե Ծառուկյանի նկատմամբ իրավական գործխընթացը քաղաքական կհամարվի, այսինքն՝ այդկերպ կանոններ էին հռչակում, չէին մտածում, որ դա կարող է վատ հետևանքներ թողնել։ Այժմ թող թուլանան ու հաճույք ստանան։ ԲՀԿ-ի հետ քեֆ-ուրախության մեջ էին իշխանությունները, իրար չխանգարելու հուշագիր էին ստորագրել»,- հավելում է մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ