Բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն, մնացե՛ք թաքստոցներում. Վահրամ Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

սահման

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ իրավիճակն ամբողջությամբ Հանրապետության նախագահի վերահսկողության տակ է։

«Բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն, մնացե՛ք թաքստոցներում։ Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները»,-հայտնում է խոսնակը։

--00—ԼՄ