Պարգև Սրբազանը հորդորում է երկու ժամը մեկ աղոթք անել և զորավիգ լինել մեր բանակին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

պարգև

Արցախի Թեմի Առաջնորդ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչ է հղել։

«Դիմում եմ հայ ժողովրդին, սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում լինել միասնական, ամուր, անկոտրուն։ Այս անգամ ևս ապացուցենք, որ մեր միասնականությունը անպարտելի ուժ է։

Դիմում եմ Արցախի ժողովրդին, սիրելի արցախցիներ, սիրելի զավակներ իմ, եղեք ամուր, զորեղ, խոհեմ ու խիզախ։ Ձեր ոգին ամրացրեք և հզորացրեք անկոտրուն ուժով և միասնակամությամբ։

Կոչ եմ անում աղոթել մեր երկրի անվտանգության, հաղթանակի և ապահովության համար։

Դիմում եմ մեր բոլոր հավատացյալ զավակներին,
Ստեղծել աղոթքի միահամուռ շղթա և երկու ժամը մեկ աղոթք անել և զորավիգ լինել մեր բանակին։

Աստված մեզ պահապան, զորավիգ և օգնական», - ասված է կոչում։

--00—ԼՄ