Ընդհատում ենք Հռոմի պապի հետ հանդիպումը և անհապաղ վերադառնում Հայրենիք. Գարեգին Բ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

գարեգին

Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց կաթողիկոսը հայտարարություն է տարածել.

«Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը, վերստին խախտելով զինադադարը, ուխտադրուժ կերպով նախահարձակ են եղել շփման գծի ողջ երկայնքով՝ ռմբակոծելով Արցախի խաղաղ բնակավայրեր, այդ թվում և մայրաքաղաք Ստեփանակերտը։

Արցախ հայրենի մեր երկիրը վերստին կանչում է մեզ ամենքիս՝ պաշտպանելու մեր ազգի իրավունքները, մեր սրբազան հողը, մեր ապագան ու ազգային արժանապատվությունը։

Կոչ ենք անում մեր ժողովրդին միասնության եւ քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն Հայրենիքի պաշտպանության կարիքների։

Այս պահին, այցով գտնվելով Իտալիայում, որի ընթացքում պետք է հանդիպում պիտի ունենայինք Մեր սիրեցյալ եղբայր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ, ընդհատում ենք այն և անհապաղ վերադառնում Հայրենիք»։ 

 

--00—ԼՄ