Վերջին 1 օրում կորոնավիրուսից 3 մարդ է մահացել. նրանք եղել են 81, 82, 90 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

մահ

Սեպտեմբերի 27-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49400 դեպք, որից 43613-ը՝ առողջացած, 951-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4541 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 284226 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 3860 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 328 նոր դեպք: Ունենք 37 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 90 (կին), 82 (տղամարդ) և 81 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

--00—ԼՄ