Կոչ ենք անում մեր անդամներին իսկույն հավաքվել Ղարաբաղյան պատերազմի վետերանների շտաբում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

գրիգորի

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Գրիգոր Գրիգորյանը հայտարարություն է տարածել. 

«Այսօր վաղ առավոտվանից նենգ և դավադիր հակառակորդը սանձազերծել է հերթական մարտագործողութնյունները, փորձելով հանկարծակիությամբ առավելության հասնել: Արցախի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ակտիվ հրետակոծություն է սկսել:

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության շտաբի անունից կոչ եմ անում բոլորիդ, մեկ մարդու պես համախմբվել, զգոնանալ, լինել զինարդուն և պատրաստ լծակցելուն Հայոց բանակի սրբազան առաքելությանը:

Կոչ ենք անում մեր անդամներին, իսկույն հավաքվել Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության շտաբում (Մոսկովյան 5) պատրաստվելու, կամավորագրվելու և անհրաժեշտ վայրկյանին իսկույն մեր սահմանապահ զինվորներին օգնության հասնելու համար»:

--00—ԼՄ